Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Հրայր Թովմասյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը գնահատելով նախորդ նիստում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի երկար ելույթը, որն ուղիղ հեռարձակվել էր Հ1-ով և որում նա փորձում էր ներկայացնել, թե Հրայր Թովմասյանն է տարիներ շարունակ ձգձգել դատաքննությունը, նշեց․ «Այն Հ1-ի համար արվեց և դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի էր նման և այդտեղ ներկայացված տեղեկատվությունը չեմ կարող ասել ամբողջությամբ, բայց րոշները համապատասխանում էին իրականությանը, որոշները՝ ոչ, որոշ որակումներ նույնպես խնդրահարույց էին, օրինակ՝ «միաժամանակ չեն հիվանդացել», ինչի հետևանքով դատաքննությունը ձգձգվել է մի քանի տարի»,-ասաց Օրբելյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ընթացող ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավարությունը հետաձգվեց մինչև վաղը։
Ի դեպ, նախորդող նիստերի ընթացքում հանրային մեղադրողը ճառով միջնորդել է մեղավոր ճանաչել Հրայր Թովմասյանին և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։
Նշենք, որ մինչև պաշտպանական ճառը ներկայացնելն Արամ Օրբելյանը հայտարարեց, որ ցանկանում է դատավորի նկատմամբ բացարկ հայտնել ու միջնորդություն ներկայացնել, սակայն դատավորն առարկեց՝ նշելով, որ միջնորդությունը ներկայացվի պաշտպանական ճառը ներկայացնելուց հետո։ Ուստի պաշտպանական իր ճառում Օրբելյանն ընդգծեց, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և սույն գործը հարուցվել է ապօրինի։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Հրայր Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
Մանրամասն՝ տեսանյութում։