կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-27 13:31
Իրավական

Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար

Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2014թ. մարտի 26-ի որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար:

 

Կարեն Ռոբերտի Փոլադյանը ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին Երևանում։ 2001-2003թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու։

 

2003-2004թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետա-իրավական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։

 

2004-2005թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնում՝ որպես առաջատար մասնագետ։

 

2005-2007թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում՝ որպես բաժնի պետ։

 

2007-2012թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ։

 

2012թ. նոյեմբերի 7-ից ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարն է։

 

2014թ. մարտի 26-ին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար:

 

06.08.2007թ.-14.07.2011թ. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի առաջարկությամբ ՀՀ Նախագահի 03.08.2007թ. թիվ ՆՀ-191-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։

 

2006 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում։

 

 

1999թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում։ 1999-2001թթ. ծառայել է զինված ուժերում։

 

2003թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում։ 2006թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 2009թ. ավարտել է «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ Հեղինակ է 3 գիտական հոդվածների։

 

Ամուսնացած է, ունի երկու երեխա։