կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-11 14:17
Սպորտ

Ստամբուլի մրցաշարը դիտարկում եմ որպես ըմբիշների միջազգային առաջին փորձություն. Արմեն Մկրտչյան

Ստամբուլի մրցաշարը դիտարկում եմ որպես ըմբիշների միջազգային առաջին փորձություն. Արմեն Մկրտչյան

Ստամբուլում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դոգուի անվան միջազգային մրցաշարի առաջին օրը Հայաստանի հավաքականը մեդալ չնվաճեց: 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ Վալտեր Մարգարյանը (70կգ) երկուական հաղթանակից հետո պարտություն կրեցին, որից հետո չհաղթահարեցին սփոփիչ գոտեմարտերի արգելքը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը Ստամբուլից ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ մրցաշարը անչափ ուժեղ կազմ է հավաքել, ժամանել են օլիմպիական մրցանակակիրներ, աշխարհի չեմպիոններ...

«Այս մրցաշարն ըստ էության մեր առաջին միջազգային փորձությունն է եւ ես այն հենց այդպես էլ դիտարկում եմ: Գարիկն ու Վալտերը ընդհանուր առմամբ վատ չէին, բայց մարտերը վարելիս վրիպումներ թույլ տվեցին: Դրանք ես նշել եմ մոտս, իրենց էլ արդեն բացատրել: Վաղը չորս մասնակից ենք ունենալու: Տեսնենք, թե նրանք ինչ կանեն: Անկախ ամեն ինչից, մի բան պարզ է. աշխատելու դեռ շատ տեղ ունենք»,-մարզչի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Արմեն Մկրտչյանը պարտությունների մեղքը չբարդեց մրցավարների վրա՝ նշելով, որ ակնհայտ կողմնապահություն չկար:

Վաղը պայքարի մեջ կմտնեն 61, 74 եւ 125 կգ քաշային ըմբիշները: