|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելու համար լատինաամերիկյան երկրներից ժամանած պատվիրակները Ծիծեռնակաբերդում այսօր ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Եկել են այստեղ հարգանքի տուրք մատուցելու և այս կերպ Ցեղասպանության պատճառներին և հետևանքներին ավելի մոտիկից ծանոթանալու: Վաղն արդեն կմեկնենք Արցախ՝ մասնակցելու միջազգային համաժողովին, որը նվիրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և պետության հզորացմանը»,- Yerkir.am-ին ասաց Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը:
Ըստ նրա՝ պատվիրակները քաջատեղյակ են հայ ժողովրդի պատմությանը և եկել են պետականության կառուցման գործում իրենց զորակցությունը հայտնելու նաև Արցախի ժողովրդին:
«Կան հյուրեր, որոնց անձնական ներդրումը Հայ դատի արծարծման գործում իրապես ուշագրավ է: Այստեղ է Չիլիի դեսպանը, որի ջանքերի շնորհիվ 2007 թվականին Չիլիի Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Նալբանդյանը:
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ այստեղ են նաև իրավաբաններ, պրոֆեսորներ, մտավորականներ, որոնքր այսօր իրենց երկրներում Արցախի հարցի արծարծման գլխավոր դերակատարներն են: