Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 15-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած Սևծովյան Տնտեսական Համագործակցության Խորհրդարանական Վեհաժողովի Քաղաքական և իրավական կոմիտեի հերթական նիստի ժամանակ կոմիտեի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Հայաստանի պատվիրակ Հովհաննես Մարգարյանը: Նշենք, որ պատգամավորն ընտրվել է կոմիտեի մասնակից մեկ տասնյակ երկրների, այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների միանձնյա որոշմամաբ:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yerkir.am-ի լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները կողմ են եղել նրա թեկնածությանը:
«Եթե անգամ նրանք դեմ լինեին, միևնույն է մեծամասնությունը կողմ էր իր թեկնածությանը և ես կընտրվեի, սակայն ի զարմանս մեզ ` Թուրքիայի 5-6 ներկայացուցիչներն դեմ չեն եղել, որ ես դառնամ փոխնախագահ»:
Մարգարյանի խոսքով, սակայն ադրբեջանցիները չէին ցանկանա, որ ինքն ընտրվեր:
Նշենք, որ կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում հայ պատգամավորի թեկնածությունն առաջարկել էր Ռուսատանի ներկայացուցիչը: