Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 30-31-ը Իտալիայի Սասարի քաղաքում զուգահեռաբար ընթացած ազատ և հունա-հռոմեական ոճերի ըմբշամարտի միջազգային մրցաշարերում մեր երկրի ներկայացուցիչները գերազանց հանդես եկան: Նրանց ելույթների թիմային արդյունքների մասին արդեն տեղեկացրել ենք:
Ինչպես տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ազատ ոճի ըմբշամարտի Sassari city անվանումը կրող մրցաշարում, որն այս տարի կազմակերպվում էր 19-րդ անգամ, Հայաստանի ներկայացուցիչներից Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) և Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) գրավեցին 1-ին տեղերը, իսկ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ)՝ 3-րդ տեղերը: Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականն Իտալիայում հանդես եկավ գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ: Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե և 3 բրոնզե մեդալով, թիմային պայքաում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Նույն քաղաքում ու մարզասրահում արդեն 33-րդ անգամ կազմակերպված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Milone Trophi անվանումը կրող հեղինակավոր մրցաշարում մեր ըմբիշներից հաղթողներ դարձան Ռոման Ամոյանը (59 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): 66 կգ քաշային կարգի ըմբիշ Արամ Ջուլֆալակյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ 85 կգ քաշային կարգի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը՝ 3-րդ հորիզոնականը: Հունահռոմեական ոճի ըմշամարտի ՀՀ հավաքականը նման հաջողություննների հասավ ՀՀ վաստակավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ, և թիմային հաշվարկով գրավեց 2-րդ տեղը: