կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-01 17:05
Տարածաշրջան

Էրդողանը չի ցանկանում բացահայտել Հրանտ Դինքի սպանությունը, ինչո՞ւ. գրում է Ջեմալ Փաշայի թոռը

Էրդողանը չի ցանկանում բացահայտել Հրանտ Դինքի սպանությունը, ինչո՞ւ. գրում է Ջեմալ Փաշայի թոռը

Ջեմալ Փաշայի թոռը` Հասան Ջեմալը, ով թուրքական T24 կայքում աչքի է ընկնում իր հակաէրդողանական հոդվածներով, Հրանտ Դինքի սպանության մասին նոր հոդված է հրապարակել:

 

«Էրդողանը պետության հետ փոխզիջման է գնում, պաշտպանում է իր աշխատակազմին» վերնագրով հոդվածը ներկայացնում ենք ստորև`

 

Նախ ընդգծենք Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի այդ 4 նախադասությունների տակը:

 

1. Էրդողանը Հրանտ Դինքի սպանության գործում պաշտպանում է իր աշխատակազմին:

 

2. Էրդողանը համաձայնության է եկել պետության հետ:

 

3. Այս պատճառով, կողմ չէ պետական սպանություն համարվող Դինքի սպանության բացահայտմանը:

 

4. Որովհետև սա անհանգստություն կպատճառի Էրդողանի դաշնակիցներին:

 

Ֆեթհիյե Չեթինի խոսքը`

 

Սիրելի Հրանտ Դինքը մեզանից հեռացավ 2007 թվականի հուվար ամսին, սակայն այսքան տարի է անցել և մենք դեռ խավարի մեջ ենք: Սպանության կազմակերպիչների արմատները դեռ չեն բացահայտվել: Իսկական ոճրագործները շարունակում են մնալ պետական միջանցնքներում` խցերում թաքնված: Ինչո՞ւ: Որովհետև քաղաքական ուժը չի ցանկանում բացահայտել Հրանտ Դինքի իսկական ոճրագործներին…

 

Ո՞վ չի ցանկանում:

 

Ոչ այլ ոք, եթե ոչ` վարչապետ Էրդողանը:

 

Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինն արդեն իսկ բացահայտել է իրավիճակը:

 

Երեկ Ութքու Չաքըրօզերը Cumhuriyet-ի իր հոդվածում գրել է` Գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը «ընդդիմության քննարկումների» վերաբերյալ ասել էր` «Եթե բացահայտվի Հրանտ Դինքի սպանության գործը, այս կառույցը կգաղտնազերծվի»:

 

Այս խոսքերի մասին Տիգրանակերտից վերադարձի ճանապարհին հիշեցրել էին վարչապետին, ով ասել էր`

 

«Նման դեպքերը Դինքի դատավարության մակարդակի իջեցնելը նվաստացում կլինի:Իմ կարծիքով` Դինքի դատը ամբողջովին անձնավորված է: Դինքի սպանությունն իրագործվել է նրա հոդվածների և մտածելակերպի հանդեպ անհանդուրժողության և նմանատիպ պատճառներով»:

 

Ահա այս խոսքերը ետ քայլ է:

 

Քանի որ մի ժամանակ այս սպանությանը Էրդողանը նայել է «խորը պետության հետ» հաշվետվության նստելու պատուհանից: Իսկ ինչ վերաբերում է ներկայիս հայտարարությանը` այն ամբողջությամբ հակասում է նախորդին:

 

«Էրդողանին սպանել ցանկացողները 3 երիտասարդնե՞ր էին»:

 

Էրդողանի այս անգամվա 80 աստիճան փոփոխությունը, բնականաբար, Դինքի ընտանիքի մոտ դժգոհություն է առաջացնում: Ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը մեկ անգամ ևս տեղի ունեցած հիասթափության մասին ամփոփ ներկայացնում է Թուրքիայի հանրապետության Անկարայի ներկայացուցիչ Չաքըրօզերին`

 

Պետք է հարց տալ Էրդողանին`ով այս մահափորձի մասին ասել էր` «թույլ չենք տալու, որ «Սարի գելին»-ը (խմբ.` հարս, աղջիկ) կորչի Անկարայի միջանցքներում»: Իսկ մահափորձից անմիջապես հետո նա զանգահարել էր Դինքի ընտանիքին և ասել` «ես նույնպես թիրախ եմ: Այս սպանությունն իրագործողները ինձ նույնպես ցանկանում են սպանել»:

 

Ուրեմն, հարց ենք ուղղում`

 

Էրդողանին սպանել ցանկացող 3 երիտասարդները նույնպես «անձնական թշնամանք տածողնե՞րն էին»:

 

Անկարայի միջանցքներ ասելով ի՞նչ ի նկատի ուներ:

 

Ի՞նչ կային այդ միջանցքներում:

 

Որո՞նք են «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտպանած անունները:

 

Ֆեթհիյե Չեթինն այսպես է մեկնաբանում Էրդողանի կեցվածքի փոփոխությունը` Մուամմեր Գյուլեր, Ջելահաթթին Ջերրահ, Ռեաթ Ալթայ, Էնգին Դինչ և նման անձիք պաշտպանվում են «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից:

 

Երբ մտածում եմ, թե վարչապետն ինչպե՞ս այս օրվան հասավ, մտքիս 3 բացատրության տարբերակ է գալիս:

 

Առաջինը`

 

Էրդողանն իր հակառակորդներին ինչ-որ կերպ ձերբակալելով ծնկի բերեց: Այդ իսկ պատճառով այլևս կողմնակից չէ Դինքի սպանությունը որպես քաղաքական գործիք օգտագործելու: Էրգենեկոնի (խմբ.` Թուրքիայում գործող ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն, որի անդամներից են Թուրքիայի զինված ուժերի և անվտանգության ծառայությունների որոշ բարձրաստիճան ղեկավարներ, ովքեր մեղադրվում են Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ) հետաքննությունն սկսելու համար Դինքի սպանությունը օգտագործեց որպես միջոց: Ըստ երևույթի` նա այլևս դրա կարիքը չունի:

 

Երկրորդ`

 

Եթե Դինքի սպանության պատասխանատվությունը գցենք միայն մեկ խմբի վրա, այդ խումբը կարող է բարձրաձայնել մնացածների պատասխանատվությունների մասին: Դրա պատճառով վարչապետը որոշեց կանգ առնել, քանի որ կռվի ընթացքում եթե մի տեղ կանգ չառներ, կարող էր նաև հերթը իրեն հասնել: Վարչապետը միաժամանակ պաշտպանում է իր աշխատակազմին:

 

Միայն ընդդիմադիրների խո՞ւմբն է պատասխանատու այս գործով:

 

«Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտպանած կազմակերպություններն ու անհատները, Մուամմեր Գյուլերը, Էրդողանի կուսակցության պատգամավորը, և այլոք:

 

Երրորդ`

 

Գուցե և ամենակարևորը` Էրդողանն ու կառավարությունը համաձայնության են եկել պետության հետ:

 

Այդ իսկ պատճառով, կողմ չէ պետական սպանություն համարվող Դինքի սպանության բացահայտմանը, որովհետև սա անհանգստություն կպատճառի Էրդողանի դաշնակիցներին: Նրանց չանհանգստացնելու համար էլ գուցե փոխել է իր կեցվածքը: Էրդողանը Դինքի սպանության պատճառը հնարավորինս փորձում է ներկայացնել որպես անձնավորված թշնամանք:

 

Արդեն դատավարության հենց սկզբից էլ փորձում էր ուշադրությունը մի տեղ կենտրոնացնել, ասելով` «մի քանի երիտասարդ համախմբվել և իրագործել են»:

 

Սիրելի Ֆեթհիյե Չեթին,

Ահա եկավ այն պահը:

Էրդողանը պետականացավ:

Էրդողանը վաղուց Անկարայից դարձավ:

Ահա այս է պատճառը, որ Էրդողանը այլևս նա չէ, ով ասում էր` «թույլ չենք տալու, որ «Սարի գելին»-ը կորչի Անկարայի միջանցքներում»:

 

Քանի որ նա պետություն դարձավ:

 

Քանի որ նրա նպատակը միակ մարդը լինելն է…

 

Չնայած բոլոր բացասական դեպքերին` լինելով սիրելի Հրանտի ընկերները` նշեք` «թույլ չենք տալու, որ «Սարի գելին»-ը կորչի Անկարայի միջանցքներում»:

 

Չեմ կասկածում`

Ջուրը մի օր դարձյալ իր ճեղքն է գտնելու:

Դու հանգիստ քնիր, սիրելի եղբայրս՝ Հրանտ:

 

Նշենք, որ Հրանտ Դինքի ամենասիրելի երգը եղել է «Սարի աղջիկ»-ը, և նկատի ունենալով Հրանտ Դինքին, Էրդողանն ասել էր` «թույլ չենք տալու, որ «Սարի գելին»-ը կորչի Անկարայի միջանցքներում»…

 

Թարգմանությունը` Արազ Գայմագամյանի