կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-14 16:19
Տարածաշրջան

Ջեմալ փաշայի թոռը ազատազրկման է դատապարտվել

Ջեմալ փաշայի թոռը ազատազրկման է դատապարտվել

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ հրապարակախոս, լրագրող Հասան Ջեմալը Ստամբուլի ծանր հանցագործությունների թիվ 22 դատարանի որոշմամբ դատապարտվել է 1 տարի և 3 ամսվա ազատազրկման։

Ըստ Arti49-ի՝ նա մեղադրվում է ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեջ: 

Դատարանը նրանից պահանջել է վերջին անգամ ինքնապաշտպանական ճառով հանդես գալ: «Ես 47 տարվա լրագրող եմ: Մինչ օրս իմ գրած հոդվածների կամ գրքերի համար առաջին անգամ է, որ նման հարցով եմ մեղադրվում: Ես երբեք չեմ աջակցել ահաբեկչությանը և չեմ եղել դրա քարոզչության գործիքը: Ես միշտ աջակցել եմ խաղաղությանը: Լրագրությունը հանցանք չէ: Այնտեղ, որտեղ լրագրությունը հանցանք է, օրենք, ազատություն և ժողովրդավարություն չկա»,- հայտարարել է Հասան Ջեմալը:

Միջանկյալ նշենք, որ 2016-ի հուլիսի 11-ին «Ֆեհման Հուսեյին» վերնագրով հոդվածի համար նրա դեմ դատական գործ էր հարուցվել՝ ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը նաև «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակն է: Դեռևս 2014 թվականին Երևանում կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ նա հայտարարել էր, որ «Երևան չի եկել` ասելու այն, ինչ մենք ենք ցանկանում լսել»: Մանրամասները՝ այստեղ: