|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
T24-ի սյունակագիր Հասան Ջեմալն ու Radikal-ի լրագրող Իսմայիլ Սայմազը «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության կողմից ընդգրկվել են 2014 թվականի «Մամուլի 100 հերոսներ» ցուցակում:
Ըստ Radikal-ի՝ կազմակերպությունը նշել է, որ Հասան Ջեմալը աչքի է ընկել Էրդողանին քննադատող հոդվածներով և իր հեղինակած` Հայոց ցեղասպանության մասին գրքով, որը 2012 թվականի ամենավաճառված գրքերից է եղել:
Նշենք, որ Հասան Ջեմալը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եղել Ծիծեռնակաբերդում և Ցեղասպանության համար ներողություն խնդրել: