Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք հայտնի գրող, լրագրող, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը դատապարտվել է 3 տարի 22 օր ազատազրկման, սակայն բողոքարկումներից հետո կալանքը փոխարինվել է 3360 թուրքական լիրա տուգանքով:
Հասան Ջեմալի նկատմամբ դատական գործընթաց սկսվել էր այն բանից հետո, երբ T24 կայքում հրապարակել էր «Սիլվանից. մեզ այնքան են վարժեցրել ցավերին, մահերին, որ…» վերնագրով հոդվածը, և նա մեղադրվեց ահաբեկչական քարոզ անելու մեջ. հաղորդում է artigercek.com կայքը:
«Իմ մասնագիտական կյանքի ընթացքում ոչ մի ժամանակ չեմ եղել քարոզիչ-լրագրող, միշտ պաշտպանել եմ խաղաղությունը: Քրդական հարցի վերաբերյալ 4 գիրք եմ հրատարակել, հազարավոր հոդվածներ գրել: Բոլորի մեջ խաղաղություն կա: Մամուլի ազատություն չունեցող երկրում խոսք չի կարող գնալ ժողովրդավարության և օրենքի մասին»,- նշել է Հասան Ջեմալը:
Նշենք, որ 75-ամյա լրագրողը վերոնոշյալ հոդվածում անդրադարձել էր ոչ միայն քրդերին, Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK), այլև հայերին: Անդրադառնալով Սիլվան քաղաքում (պատմ. Տիգրանակերտ մայրաքաղաք) տեղի ունեցող իրադարձություններին, քաղաքի բնակչությանը և քրդերի ու թուրքերի միջև բախումներին` Ջեմալը ներկայացնում է մի տեղացի կնոջ հետ խոսակցությունը: «Ինձ ամուսնացրել են 15 տարեկանում: Ամուսինս քուրդ է: Մայրս էլ, հայրս էլ հայեր են: Վախից ոչ ոք չի ասում, որ հայ է: 4-րդ դասարան էի, երբ իմացա, որ հայ եմ: Դպրոցում, թաղամասում վատ բան էր «հայ» բառը: Մորս հարցրեցի` ինչ է հայը: Ասաց, որ մենք ենք հայ: Բայց խստորեն զգուշացրեց` չխոսել դրա մասին: Սիլվանում շատ են իսլամացված հայերը»: