|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում թուրքագիտության բաժնի ուսանողների և Հայոց ցեղասպանության գլխավոր իրագործողներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ:
Հասան Ջեմալի գրքում խոսվում է 48 թուրք դիվանագետների մասին, որոնց «սպանվել են հայ ահաբեկիչների կողմից»: Ներկաներից մեկը, ի պատասխան այդ տողերի, ասաց. «Գրքում խոսում եք 48 թուրք դիվանագետների սպանության մասին եւ դրանում մեղադրում եք «Նեմեսիս»-ի անդամներին ու նրանց «ահաբեկիչ» անվանում: Նրանք ոչ թե ահաբեկիչ են, այլ վրիժառուներ»: Ապա հավելեց. «Ձեր` «Անատոլիա» կոչված վայրը Արևմտյան Հայաստանն է»:
Սակայն բանավեճի մեջ մտնել չցանկանալով՝ Հասան Ջեմալն անցավ հաջորդ հարցին: Ներկաներից մեկի ուշագրավ հարցին, թե` կգրեի՞ք, արդյոք, այս գիրքը եթե Ձեր պապը ողջ լիներ, դարձյալ մնաց անպատասխան:
Իսկ հարցին` Ձեր գիրքը Ցեղասպանության մասին է, ի՞նչ կապ ունի Ցեղասպանությունը ԼՂ հակամարտության հետ, և ինչո՞ւ եք Ադրբեջանին պաշտպանում, Ջեմալը պատասխանեց. «Ես Ադրբեջանի կողմը չեմ բռնում: Նման խոսք անգամ լինել չի կարող»:
Սակայն, անհնար է հավատալ , որ Հասանը կողմնապահություն չի անում` կարդալով գրքում զետեղված հետևյալ տողերը:

Այսպիսով` Հասան Ջեմալի երևանյան այցը եզրափակվեց հայ ուսանողի՝ նրան ուղղված թուրքական հայտնի ասացվածքով՝ «Հին թշնամուց բարեկամ չի լինում»: