կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-23 20:29
Քաղաքական

Մեզ որևէ մեկը չի հրավիրել կոալիցիա, մենք որևէ մեկին չենք դիմել կոալիցիա մտնելու համար. Ա.Վարդանյան. Tert.am

Մեզ որևէ մեկը չի հրավիրել կոալիցիա, մենք որևէ մեկին չենք դիմել կոալիցիա մտնելու համար. Ա.Վարդանյան. Tert.am

«Դաշնակցությանը» որևէ մեկը չի հրավիրել կոալիցիա, ինքն էլ  որևէ մեկին չի դիմել կոալիցիա մտնելու համար. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՅԴաշնակցության խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

«Օրինակ՝ Դուք ինչպե՞ս կարող են  հայտնվել մեր տանը: Երկու տարբերակ կա. մեկը, որ զանգեք ու ասեք՝ ուզում եմ գալ, մյուսը, որ ես Ձեզ հրավիրեմ: Մեզ որևէ մեկը չի հրավիրել կոալիցիա, մենք որևէ մեկին չենք դիմել կոալիցիա մտնելու համար»,-ասել է Աղվան Վարդանյանը նշելով, որ 2009-ից հետո, երբ Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, չի եղել շաբաթ, ամիս, որ մամուլը չգրի, որ Դաշնակցությունը մտնում է կոալիցիա:

 

«2009 թվականից քանի՞ տարի է անցել, վեցուկես տարի: Այնպես որ, գրեք, վերլուծեք, նորից գրեք»,-խորհուրդ  է տվել Աղվան Վարդանյանը:

 

Կոալիցիա մտնելու հիմնական խոչընդոտը՝ հայ-թուրքական արձանագրությունները նոր-նոր են ԱԺ-ից հետ կանչվել, իսկ սահմանադրական բարեփոխումների հարցում միայն վերջին շրջանում է, որ ՀՅԴ-ի և իշխող քաղաքական ուժի մոտեցումները համընկնում են:

 

Tert.am -ի լրագրողի  դիտարկմանն ի պատասխան Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ ՀՅԴ քաղաքական օրակարգը  կազմում են ՀՅԴաշնակցության ձևակերպած 7 առաջարկները, որոնք ամբողջությամբ են ընկած ինչպես իշխող քաղաքական մեծամասնության, այնպես էլ ընդդիմադիր հարաբերությունների հիմքում:

 

Այսինքն` ՀՅԴաշնակցության 7 առաջնահերթությունների մեկ կամ երկու կետով չեն կարող համաձայնություններ կայանալ, այլ միայն բոլոր 7 առաջնահերթությունների իրականացման դեպքում:

 

լուսանկարը՝ panArmenian.net