կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-07 14:19
Քաղաքական

ՕԵԿ-ը նեղացած հեռացավ ճեպազրույցից

ՕԵԿ-ը նեղացած հեռացավ ճեպազրույցից

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ներածական խոսքում անդրադարձավ երեկ խորհրդարանում քննարկված  «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին»  օրինագծին, հաջողություն մաղթեց մեր հավաքականին այսօրվա խաղում, եւ վերջ...

 

Լրագրողները ՕԵԿ-ին տալու հարց չունեին, ինչից ակնհայտորեն նեղացած  Հեղինե Բիշարյանն ասաց` ավելի լավ, ու Հովհաննես Մարգարյանի հետ հեռացավ:

 

Ի դեպ,  նախորդ ճեպազրույցի ընթացքում, երբ Հեղինե Բիշարյանին մի քանի հարց էր ուղղվել, նա ուրախացել էր` նշելով, թե, փաստորեն, լրագրողները ՕԵԿ-ին կարոտել էին: