| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀԿ ԳՄ վերջին նիստում, ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Հիշեցնենք, որ դրա պատճառը ԱԺ-ում ՎՊ տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀԿ-ականների հնչեցրած ընդդիմադիր ելույթներն էին: Այդ օրերին ՀՀԿ-ական պատգամավորներից հետ չմնացին նաեւ ՕԵԿ-ականները: Հավանաբար կհիշեք, որ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին անգամ առաջարկել էր հաջորդ նիստին ձեռնաշղթաներ բերել` մեղավորներին միանգամից ձերբակալելու համար: Նա անգամ կեսկատակ-կեսլուրջ առաջարկում էր կշտանալու մասին օրենք գրել: Ուշագրավ է, որ ՕԵԿ-ականների այս պահվածքի քննարկումը լուսանցքից դուրս մնաց:
Այսօր Yerkir.am-ի թղթակիցը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից փորձեց պարզել, թե, ի վերջո, նախատեսում է նման քննարկում` կապված ՕԵԿ պատգամավորների պահվածքի հետ:
«ՕԵԿ-ի պահվածքը մշտապես քննարկվում է մեր քաղաքական խորհրդում եւ ՕԵԿ պատգամավորների բոլոր գործողությունները համաձայնեցված են քաղաքական խորհորդի հետ»,- հայտարարեց ՕԵԿ նախագահը:
Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ ՎՊ-ի լիազորությունները նվազեցնելու հավանականությանը եւ Իշխան Զաքարյանի հնչեցրած գնահատականներին: Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: