կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-28 12:36
Քաղաքական

Նեղացած չեմ, եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի. Լևոն Մնացականյան

Նեղացած չեմ, եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի. Լևոն Մնացականյան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում  Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, Արցախի պաշտպանական  բանակի նախկին  հրամանատար Լևոն Մնացականյանը լրագրողներին վստահեցրեց, որ իր համար բավարար են բանակում տեղի ունեցող փոփոխությունները: 

Նա ժամանակավրեպ համարեց Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից իրեն ազատելու պատճառների մասին խոսելը:  «Նեղացած չեմ, եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի»,- շեշտեց Մնացականյանը՝ հավելելով, որ նոր պաշտոնում իրեն շատ լավ է զգում և շարունակում է մնալ բանակի կողքին: «Շարունակում ենք այն բոլոր անելիքները, որոնք ժամանակին ձեռնարկել ենք»,-ընդգծեց նա:

Yerkir.am-ի հարցին՝ Դուք, ճիշտ է, արդեն բանակում չեք ի պաշտոնե, բայց ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել, որոնք չեք հասցրել լուծել, Լևոն Մնացականյանը պատասխանեց. «Բոլոր խնդիրները շարունակական են և լուծվող: Բանակի մարտունակության հետ կապված` ամեն օր զարգացող և գումարվող հարցեր կան, որոնց պետք է ուշադրություն դարձվի: Բոլոր ուղղություններին պետք է ուշադրություն դարձնել և դարձվում է, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են»:

Հարցին՝ խելամի՞տ է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը, Մնացականյանն արձագանքեց. «Մենք մեր խնդիրը կատարել ենք և շարունակում ենք կատարել, այստեղ հարցը միայն Արցախի Հանրապետության անկախությունն է»:

Նա չցանկացավ պատասխանել քաղաքական հարցերի, այդ թվում՝ Մարտի 1-ի և ՀՀ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունների հետ կապված: