|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս ԱԽՔ և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է խնդրել Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում վերջինիս առաջարկել է, որ «Օրինաց երկիրը» շարունակի մնալ կոալիցիայում, սակայն հրաժարվի նախարարական իր պորտֆելներից։
Բացառված չէ, որ Արթուր Բաղդասարյանը որոշակի վտանգներ է տեսնում, որ այս իշխանությունների ապագան մշուշոտ է, և դա կարող է հանգեցնել քաղաքական ասպարեզից ՕԵԿ-ի վերացմանը, և այժմ նա փորձում է որոշակի պոպուլիստական քայլերի շնորհիվ իրեն առանձնացնել իշխող հանրապետական կուսակցությունից և խուսափել վերջին տարիների ձախողումների համար պատասխանատվությունից։
Բոլոր դեպքերում, նախարարական պորտֆելներից հրաժարվելու միտքը անիմաստ է, քանի որ ՕԵԿ-ի քվոտայով պորտֆելներ ստացած նախարարները՝ ԱԻՆ, գյուղնախարարության և քաղաքաշինության, Արթուր Բաղդասարյանին չեն ենթարկվում և լուրջ չեն ընդունում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։