Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
-Ամենատարբեր հարցերով եւ առաջարկներով մարզպետարան են գալիս քաղաքացիներ եւ ակնկալում գործնական աջակցություն: Լսեք նրանց, ամենայն պատասխանատվությամբ մոտեցեք բարձրացված հարցերին եւ հնարավորինս օգնեք դրանց լուծումները գտնելու համար,-այսպիսի հանձնարարական տվեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ հունվարի 24-ին իր մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Նա նաեւ նշեց, որ հաճախ են ներկայացվում ներդրումային ծրագրերի մասին նախագծեր, մարզում հողատարածքների ձեռբերման եւ գործարարություն սկսելու մասին առաջարկներ: Չպետք է անտեսել նմանատիպ ցանկացած օրինակ եւ անհրաժեշտ է օգտագործել այդպիսի յուրաքանրչյուր հնարավորություն: Իսկ դա ենթադրում է աշխատանքի հանդեպ նորովի մոտեցում, հին, կարծրացած աշխատաոճի փոխարինում առավել գործնական եւ արդիական դրսեւորումներով:
Ամփոփվեց նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, քննարկվեցին ՀՀ կառավարության, նախարարությունների կողմից ստացված գրությունների ուղղությամբ տարվող աշխատանքները:
Մարզպետը հարցադրումներ կատարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին կայացած՝ ՀՀ մարզերի տարեկան գործունեության ծրագրերի մասին խորհրդակցության արձանագրությունից բխող հանձնարարականների կատարման վերաբերյալ: Մասնավորապես, առանձնացվեցին միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ ֆինանսավորվող ծրագրերի քննարկման, գյուղտեխնիկայի ձեռքբերման գծով առկա պահանջարկի եւ կարողությունների գնահատման, տոհմային ֆերմաների ձևավորման, համայնքներում ֆիզիկական դաստիարակության, բնագիտական առարկաների եւ առնվազն 3 օտար լեզվի դասավանդման, պետական սեփականություն հանդիսացող գույքերի գույքագրման, կոնկրետ ներդրումային ծրագրերի առկայության պարագայում դրանք մասնավոր հատվածին անհատույց տրամադրելու, զբոսաշրջային տարածքների թիրախավորման եւ ըստ այդմ զբոսաշրջության զարգացման ծրագրեր ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Քննարկված հարցերի շուրջ մարզպետի կողմից տրվեցին նոր հաձնարարականներ:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայանության հետ կապերի բաժին