| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Էլեկտրաէներեգիայի թանկացման դեմ պայքարը շարունակվելու է: Սակայն պայքարի ռազմավարությունը մշակելուց առաջ նախ պետք է հասկանալ խնդրի էությունն ամբողջությամբ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամները:
Նախաձեռնության անդամ Արման Ավետիսյանը խոսեց երկու օր առաջ տեղի ունեցած իրենց ակցիայի և ոստիկանների հետ բախումների մասին: Նա նշեց, որ հավաքը միանգամայն խաղաղ բնույթ է ունեցել: Ակցիայի փոքրաթիվ մասնակիցները (70-80 հոգի) հավաքվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ և պահանջել սակագնի բարձրացման հիմնավորումները:
Ա. Ավետիսյանի խոսքով` իրենց համար ուղղակի անակնկալ է եղել ոստիկանների պահվածքը, հատկապես այն, որ բռնություն կիրառող ոստիկանների մեջ եղել են սպաներ: Ավելի անհասկանալի է այն, որ 70-80 հոգանոց բողոքավորների դեմ բերել-կանգնեցրել են 300 հոգի ոստիկան:
Նախաձեռնության անդամները անդրադարձան նաև ոստիկանության այն արդարացումներին, թե իրենք օրենքով պաշտպանել են, որ շենքին 100 մետրից ավելի չմոտենան, և թե հավաքն արտոնված չի եղել:
Արման Ավետիսյանը նշեց, որ հավաքների թույլտվության հարց առաջանում է այն դեպքում, եթե հավաքվածները 100-ից ավելի են լինում: Իսկ 100 մետրի վերաբերյալ նշեց, որ գրեթե վստահ է, որ որևէ օրենքով նման բան չի սահմանվում: Կան հատուկ տարածքներ, ինչպիսիք են նախագահի նստավայրը, ատոմակայանը և այլն, որոնց դեպքում մոտենալը կարող է արգելվել, բայց հանձնաժողովի շենքը բոլորվին այդ դեպքը չէր: