Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին: Նա նշեց, որ այս խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է ակունքներից սկսել, ոչ թե հակառակն անել և պրոբլեմները խորացնել:
«Երբ անցյալ տարի ՀԷՑ-ը հայտ էր ներկայացրել թանկացման, և ունեցանք 11 % թանկացում, ներկայացվում էր հիմնավորում, որ այսուհետ թանկացում չի լինի, և սա արվում է նրա համար, որ բաշխիչ ցանցերն իրենց պարտքերը մարեն: Մենք այն ժամանակ էլ էինք ասում, որ եթե պարտքը կուտակվել է, դա սխալ կառավարման հետևանքով է»,- նշեց Պիպոյանը:
Ըստ նրա` 32 միլիոն շահույթ ունեցողներն ուզում են բարեգործություն անել սպառողների հաշվին: «ՀԷՑ-ն աբսուրդ գործողություններ է անում: Թանկացումը բերելու է սպառման նվազման: Եթե պետությունը շահագրգիռ է, որ թանկացումներ չունենա, պետք է հասկանա ` ՀԷՑ-ն իր աշխատանքը պատշաճ ձևո՞վ է անում, թե՞ ոչ: Բանն այն է, որ մեր անհանգստությունը միայն տեսական դաշտում է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ասում է, որ գնաճն անխուսափելի է: Այս մարդիկ մտահոգվում են միայն տեսականորեն: Երբ ցեմենտի հետ կապված չարաշահում եղավ, մեկ կիլոգրամ ցեմենտի գինը 57 հազար դրամ է եղել: Պատկերացնո՞ւմ եք` սա ինչ աբսուրդ է: Ասում են` իբրև թե վրիպակ է: ՀԾԿՀ-ը ՀԷՑ-ի սխալներն ուղղո՞ղն է ինչի»,- նշեց ՀԿ նախագահը:
Բաբկեն Պիպոյանի կարծիքով` այս խնդրի լուծումը կարելի է գտնել այն պարագայում, երբ կառավարիչը փոխվի, և հանրային կառավարումը ևս առկա լինի այս գործընթացում, որպեսզի տեսանելի լինի` ինչպես են աշխատում: «Հանրային մոբիլիզիացիա և պահանջները պետք է լինեն շատ: Օրինակ` տրանսպորտի թանկացման դեպքում ցույց տվեցինք, թե ինչու պետք չէ թանկացնել տրանսպորտի սակագինը: Պետք է այս ամենը հանրային կառավարման դաշտ տեղափոխել, ներգրավել բոլոր քաղաքական ուժերին, բայց այդ պայքարը պետք է լինի ապաքաղաքական»,- ասաց նա:
Պիպոյանը նշեց նաև, որ բողոքի ցույցերը պետք է այնպիսին լինեն, որ որևէ քաղաքական ուժ չկարողանա նման ցույց անել: