կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 18:49
Հասարակություն

Նաիրիտցիները միացել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային

Նաիրիտցիները միացել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային
Տեղեկացրել էինք, որ այսօր Ազատության հրապարակից կմեկնարկի բողոքի երթ` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Այս պահին Կառավարության շենքի մոտ են հավաքվել «Նաիրիտ»-ի աշխատակիցները, ովքեր նույնպես միանալու են բողոոքի երթին: Yerkir.am-ի հետ զրույկցումգործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը նշեց, որ նաիրիտցիներն առավել քան որևէ քաղաքացի ունի լուրջ խնդիր` վճարելու էլեկտրաէներգիայի վարձավճարը և ոչ միայն էլեկտրաէներգիայի: «Նաիրիտցին տարրական հացի խնդիր էլ ունի և առհասարակ ցանկացած կոմունալ վարձավճարի խնդիր: Մեզ փող չեն տալիս բավարար չէ, ստիպում վճարել էլեկտրաէներգիայի դիմաց ու դեռ մի բան էլ թանկացնում են այն: Որպես նաիրիտցի յուրաքանչյուրս պետք է մասնակցենք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին»,- նշեց Անուշ Հարությունյանը: