|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Գյումրիում մեկնարկել է էլեկտաէներգիայի թանկացման դեմ հանրահավաք-երթը, հայտնում է «Գալա TV»ն:
Նախ Գյումրու Թատերական հրապարակում կարճատեւ ելույթով հանդես եկան քաղաքացիական շարժման երթի մասնակիցները՝ հայտարարելով, որ որեւէ լումա ավելի չեն վճարելու եւ ընդհանուր առմամբ ՀՀ քաղաքացին իր վրա պարտավորություն չի վերցնում ՀԷՑ-ի կրած վնասների համար:
Ակցիայի մասնակիցները սկսեցին երթով շարժվել դեպի մարզպետարան, սակայն ոստիկանական խմբերը փակեցին նրանց ճանապարհը՝ պնդելով, որ ցուցարարները պետք է քայլեն միայն մայթերով:
Ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ տեղի ունեցավ բախում: Երթի մասնակիցները ճեղքեցին ոստիկանական պատը եւ շարժվեցին դեպի մարզպետարան:
Նրանք հայտարարեցին, որ փողոցում կմնան այնքան ժամանակ, մինչեւ Երեւանի ակցիայի մասնակիցները չկողմնորոշվեն, թե ինչ են անելու հետագայում:
Մանրամասները` այստեղ: