|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններն այսօր կառավարության շենքի մոտ բողոքում էին էլեկտրաէներգիայի անհիմն թանկացման դեմ: Նրանք կոչով դիմեցին կառավարությանը՝ զերծ մնալ ապօրինություններից և չթանկացնել էլեկտրաէներգիան:
Ակցիայի մասնակիցները գրավոր դիմում ներկայացրեցին կառավարության աշխատակցին, ով խոստացավ բողոքը հասցեատիրոջը փոխանցել: Ցուցարարները նշեցին նաեւ, որ ՀԷՑ-ն իրեն ճոխություններ է թույլ տալիս, մյուս կողմից էլ` էլեկտրաէներգիան թանկացնելու հայտով դիմում ՀԾԿՀ-ին:
Ցուցարարներն այժմ շարժվում են դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքը: Նրանց պաստառներից մեկի վրա գրված է` «Թալանից 161 միլիոն դրամ` գործուղումներին»: