Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ մայիսի 31-ին Իտալիայի Սասարի քաղաքում, շուրջ 70 երկրի ուժեղագույն ըմբիշների մասնակցությամբ, կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի` 33-րդ անգամ կազմակերպվող Milone Trophy անվանումով հեղինակավոր մրցաշարը: Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամաուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ստուգատեսին, Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ, կմասնակցեն նաև Հայաստանի ընտրանու առաջատար ըմբիշներ Ռոման Ամոյանը (59 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը (երկուսն էլ 84 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Այս մրցաշարը կանցկացվի նույն քաղաքում ու նույն մարզապալատում 19-րդ անգամ կազմակերպվող` Մատեո Պալիկոենեի ազատ ոճի ըմբշամարտի հեղինակավոր մրցաշարի հետ զուգահեռաբար: Ի դեպ, երկու մրցաշարերն էլ նվիրված են իտալացի հռչակավոր մարզական մենեջեր Մատեո Պալիկոնեի հիշատակին: Մեր ազատ ոճայիններից էլ այստեղ մրցագորգ են մտնելու առաջատարները՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), 2013 թ. աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը ( 65կգ), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ՝ Մուսա Մուրթազալիևը (86 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ):
Համաձայն այս մրցաշարերի ժանակացույցի` վաղը ՝ մայիսի 30-ին, Երևանի ժամանակով ժամը 13-13.30-ի սահմաններում, տեղի կունենա քաշային բոլոր կարգերի մասնակցիների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Մայիսի 31-ին՝ ժամը 11.30- 15-ը,ընթանալու են բոլոր քաշային կարգերում նախնական փուլերի հանդիպումները: Ժամը 15-16-ի սահմաններում կկայանան սփոփիչ փուլի գոտեմարտերը: Ժամը 19 -22.30-ը տեղի կունենան եզրափակիչ փուլի հանդիպումները:
Նշենք, որ մրցաշարի մրցանակների համար պայքարը ընթանալու են 3 մրցագորգերի վրա, և մեդալներ են խաղարկվելու 59, 66 ,71, 75, 80, 85, 98, 130 կգ քաշային կարգերում: Նույն ժամանակացույցով են այստեղ առաջնորդվելու նաև զուգահեռաբար մարզապալատում ընդգրկված` ազատ ոճի մրցաշարի մասնակից կին և տղամարդ ազատ ոճայինները: