կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-01 20:02
Սպորտ

Ըմբշամարտ. Սասարիում տեղի ունեցած մրցաշարի արդյունքները

Ըմբշամարտ. Սասարիում տեղի ունեցած մրցաշարի արդյունքները

Արդեն հայտնել ենք, որ  երեկ Իտալիայի Սասարի քաղաքում, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի և Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ, հունահռոմեական և ազատ ոճերի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականների առաջատար ըմբիշների մի մեծ խումբ մասնակցում էր զուգահեռաբար նույն մարզապալատում ընթացող 2 խոշոր միջազգային մրցաշարերի:


Ըմբշամարտի Իտալիայի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տվյալներով՝ արդեն 33-րդ անգամ կազմակերպված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Milone Trophi անվանումով հեղիանակավոր մրցաշարում թիմային պայքարում 92 միավորով լավագույնն է ճանաչվել տանտերերի՝ Իտալիայի ընտրանին, որը 1-ական ոսկե, ու արծաթե ևբրոնզե պարգևի է արժանացել:

 

Հայաստանի հավաքականն, որն այստեղ ներկայացնում էին Ռոման Ամոյանը (59 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ), իր ակտիվում գրանցել է 58 միավոր և գրավել է 2-րդ հորիզոնականը: Ուժեղագույնների եռյակը 27 միավորով եզրափակել է Դանիայի հավաքականը:

 

Նշենք, որ ազատ ոճի ըմշամարտի Սասարիի միջազգային մրցաշարը, որն արդեն 19-րդ անգամ էր կազմակերպվում ու կրում էր Sassari city անվանումը ու ինչպեսև հունահռոմեական ոճի Սասարիի մրցաշարը ստացել էր նաև Մատեո Պելիկոնեի հուշամրցաշար անվանում՝ ի պատիվ վերջերս վախճանված` ըմբշամարտի Իտալիայի ֆեդերացիայի նախագահի հիշատակի: Այստեղ, ըստ վերոհիշյալ կայքի տեղեկատվության, 117 միավորով թիմային հաղթանակ տոնեց Կանադայի հավաքականը: 2-րդ տեղը 53 միավորով Հնդկաստանի ընտրանին էր, իսկ Հայաստանի հավաքականը, որ 5 միավորով ետ մնաց հնդիկներից զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին Սասարի էր ներկայացել այսպիսի կազմով՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյան (65 կգ), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյան (70 կգ), Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Մուսա Մուրթազալիեւ (86 կգ) եւ Էդգար Ենոքյան (97 կգ): Իտալացիներն այստեղ միայն 1 բրոնզե մեդալ կարողացան շահել ու 32 միավորով 6-րդ տեղը գրավեցին: Տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի պաշտոնական կայքը: