կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-07 12:08
Սպորտ

Ըմբշամարտ. Գարիկ Բարսեղյանը` Սոսլան Անդիևի անվան մրցաշարի հաղթող

Ըմբշամարտ. Գարիկ Բարսեղյանը` Սոսլան Անդիևի անվան մրցաշարի հաղթող

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ՝ 57 կգ քաշային կարգի Գարիկ Բարսեղյանը դարձել է Սոսլան Անդիևի անվան միջազգային մրցաշարի հաղթող: Հայ ըմբիշը եզրափակիչում 4:5 հաշվով առավելության է հասել դաղստանցի Ռուստամ Կարախանովի նկատմամբ: 

Նույն քաշային կարգը ներկայացնող Գառնիկ Մնացականյանը դարձել է բրոնզե մեդալակիր. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 

Հայաստանի հավաքականի մյուս անդամներին` Գոռ Գրիգորյանին, Վալոդյա Ֆրանգուլյանին, Դավիթ Սաֆարյանին և Վալտեր Մարգարյանին, մրցանակային տեղեր զբաղեցնել չի հաջողվել:

57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը այս նույն մրցաշարում հաղթել էր նաև նախորդ տարի: 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ, մասնակցում է նոյեմբերի 6-7-ը Վլադիկավկազում ընթացող՝ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիևի անվան միջազգային մրցաշարին: Նոյեմբերի 7-ին մրցագորգ դուրս կգան 74 կգ, 86 կգ, 97 կգ և 125 կգ քաշային կարգի ըմբիշները: