Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի թեկնածուներն այս ամիս մասնակցելու են միջազգային երկու խոշոր մրցաշարի:
Նախ` 15 ըմբիշ մայիսի 23-25-ը ելույթ է ունենալու Մախաչկալայում կայանալիք Ալի Ալիևի անվան միջազգային մրցաշարում, ապա ամսվա վերջին՝ մայիսի 30-31-ը, վեց ըմբիշ՝ Իտալիայի Սասարի քաղաքում տեղի ունենալիք ներկայացուցչական ստուգատեսում:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտնել է, որ Մախաչկալայում կմասնակցեն ընտրանու 2-րդ և 3-րդ համարները, որոնք ելույթ կունենան ազգային հավաքականի 2-րդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանի ղեկավարությամբ, իսկ ինքը կգլխավորի Իտալիա մեկնողներին:
Ըմբիշները ներկայումս հիմնականում մարզվում են իրենց անձնական մարզիչների հետ: Շաբաթը երեք օր էլ նրանք մարզումներ են անցկացնում հավաքականի հետ: Մարզչական շտաբի որոշմամբ` Իտալիայում հանդես են գալու ընտրանու առաջին համարները:
Վնասվածքից ապաքինված աշխարհի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը վերսկսել է մարզումներն ու նույնպես կմասնակցի իտալական մրցաշարին: Աշխարհի չեմպիոնից բացի, իտալական մրցագորգ կելնեն նաև Գարիկ Բարսեղյանը (55 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (60 կգ), Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), Մուսա Մուրթազալիևն (86 կգ) ու Էդգար Ենոքյանը (97 կգ):