Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 27-30-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ընթանալու է ըմբշամարտի «Մեծ մրցանակի» խաղարկության մրցաշարքի հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Գերմանիայի Մեծ մրցանակի» 34-րդ խաղարկությունը: Այս հեղինակավոր միջազգային ստուգատեսին մեծ թվով ուժեղագույն ըմբիշներ են մասնակցելու, քանի որ այն մեծ մասի համար դիտարկվում է, որպես ուժերի վերջին փորձարկում սեպտեմբերի 8-14-Տաշքենդում անցկացվելիք աշխարհի առաջնությունից առաջ, իսկ մարզիչներն էլ դրանց արդյունքներով կողմնորոշվելու են աշխարհի առաջնությանը մասնակցող իրենց հավաքականների վերջնական կազմերի հարցում:
Ինչպես տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այսօր՝ հունիսի 27-ին, Գերմանիայի ժամանակով ժամը 19-19.30-ին տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66,75,85,98 կգ քաշային կարգերի ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը:
Հունիսի 28-ին` ժամը 9-13-ը, կկայանան վերոհիշյալ 4 քաշային կարգերի ՝ 66,75,85,98 կգ-ի նախնական փուլերի մենամարտերը: Ժամը 13.30-14-ը կընթանա 59,71,80, 130 կգ քաշային կարգի ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Ժամը 14-17-ը նախատեսված են 66,75,85,98 կգ քաշային կարգերի ըմբիշների սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Իսկ 17.30-19.30 կանցակցվեն այդ նույն 4 քաշային կարգերի եզրափակիչ փուլի մենամարտերը:
Մրցաշարի եզրափակիչ օրը՝ հունիսի 29-ին, առավոտյան մրցահերթում ժամը 9-ը կանցկացվեն 59, 71,80,130 կգ քաշային կարգերի նախնական փուլերի, իսկ կեսօրի մրցահերթում ժամը 14-16-ը կընթանան նույն քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտերը:
Նշենք, որ դորտմունդյան ստուգատեսին մարզաձևի Հայաստանի հավաքականը ներկայացնում են 11 ըմբիշ: Այստեղ իրենց ունակությունները կդրսևորեն 59 կգ քաշային, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և աշխարհի բազմակի մեդալակիր Ռոման Ամոյանն ու երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Կարեն Ասլանյանը, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը, 71 կգ քաշայիններ Ռաֆայել Ալեքսանյանն ու Վարշամ Բորանյանը, օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր Արսեն Ջուլֆալաքյանը, 81 կգ քաշայիններ Ռաֆիկ Մանուկյանն ու Հրաչ Հովհաննիսյանը, 85 կգ քաշայիններ Արթուր Շահինյանն ու Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ քաշային, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն ու աշխարհի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալաքյանը հայտարարել է, որ այս մրցաշարի արդյունքներով կճշտգրվի Հայաստանի հավաքականի այն կազմն, որ սեպտեմբերին կմասնակցի Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը: