կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-25 20:50
Սպորտ

Ըմբշամարտ. Գարիկ Բարսեղյանը՝ Անդիևի մրցաշարի գլխավոր մրցանակակիր

Ըմբշամարտ. Գարիկ Բարսեղյանը՝ Անդիևի մրցաշարի գլխավոր մրցանակակիր

Երեկ Վլադիկավկազում մեկնարկեց օլիմպիական կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիևի մրցանակների 36-րդ խաղարկությունը: Այս ստուգատեսին Ռուսատանի ըմբիշներից բացի մասնակցում են ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի 250 մարզիկներ: 


Մրցաշարի բացման արարողությանը Սոսլան Անդիևից, մասնակիցներից, մարզիչներից, երկրպագուներից բացի ներկա էր նաև Հյուսիսային Օսեթիային կառավարության փոխնախագահ Ռուստեմ Կելեխսաևը: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հեղինակավոր մրցաշարում հանդես են գալիս նաև մեր հանրապետության առաջատար 8 ըմբիշներ: Համաձայն ժամանակացույցի՝ մրցաշարի առաջին օրը մրցագորգ դուրս եկան  57, 61, 65 և 70 կգ քաշային կարգերի ըմբիշները: 
Մեր պատվիրակներից առաջին օրը ելույթներ ունեցան Գարիկ Բարսեղյանը և Արտակ Հովհաննիսյանը (երկուսն էլ 57 կգ), Նարեկ Սանոյանն ու Վոլոդյա Ֆրանգուլյանը (երկուսն էլ 61 կգ), ինչպես նաև Մ. Սեդրակյանն ու Ս. Հովսեփյանը (երկուսն էլ 65 կգ): 
Առավել հաջող էր 57 կգ քաշային կարգում հանդես եկած մեր ներկայացուցիչների մրցելույթները: Այստեղ եզրափակիչ մտան ու գլխավոր մրցանակը վիճարկեցին հենց Հայաստանի երկու պատվիրակները: Վճռորոշ գոտեմարտում Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարեսղյանը 10:0 հաշվով առավելության հասավ այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցչի՝ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ ու արժանցավ Սոսլան Անդիևի գլխավոր մրցանակին
61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջելով մրցակցին՝ Նարեկ Սանոյանը գրավեց 5-րդ տեղը: 

Առաջին օրը մրցաշարի մնացած 3 քաշային կարգերում հաթողներ դարձան ու Անդիևի գլխավոր մցանակներին արժանացան Ռուսաստանի երեք ներկայացուցիչներ՝ Ացամազ Կոնիևը  (61 կգ), Ռուսլան Պլիևը (65 կգ) և Մահոմեդ Սայիպովը (70 կգ): Հայտնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: