|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն` 25-ամյա էջմիածինցի Միհրան Հարությունյանը հաջող հանդես եկավ Ռուսաստանի Բառնաուլ քաղաքում կազմակերպված միջազգային մրցաշարում: Դեկտեմբերի 6-7-ը ընթացած ստուգատեսում Միհրանը անցկացրեց 4 գոտեմարտ և 4-ում էլ վստահ հաղթանակ տոնեց, ընդ որում` դրանք բոլորն էլ ժամանակից շուտ ավարտեց:
Եզրափակիչում հայ ըմբիշը առավել քան համոզիչ առավելությամբ՝ 11:0, պարտության մատնեց 2012 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մինգիյան Սեմյոնովի (59 կգ) երկվորյակ եղբորը ՝ ռուսաստանցի ըմբիշ Սանալ Սեմյոնովին, ու հռչակվեց մրցաշարի հաղթող:
Ինքը՝ ըմբիշը, այս հաղթանակը ֆեյսբուքյան իր էջում այսպես է մեկնաբանել. «Մեծ հաղթանակները ձևավորվում են քայլ առ քայլ: Կարևոր է յուրաքանչյուր մեկնարկում հաղթելը: Այսօր հաղթեցի Բառնաուլի մրցաշարում: Առջևում դեռ շատ աշխատանք, նպատակներ ու հաղթանակներ կան: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացել են ու հավատում են ինձ: Շնորհակալություն աջակցության համար»:
Աղբյուր` Wrestling.am