Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինսկում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդի մրցանակների հոբելյանական` 45-րդ խաղարկությունը, որը ընդգրված է <Գրան Պրիի> մրցաշարքում: Ստուգատեսին մասնակցող 26 երկրի ըմբիշների շարքում մեծ թիվ էին կազմում օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները:
Աշխարհի ուժեղագույն ըմբիշների այս ավանդական մրցաշարին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հանդես եկան նաև մեր ընտրանու 6 ըմբիշներ՝ Գարիկ Բարսեղյանն ու Արտակ Հովհաննիսյանը (երկուսն էլ 57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ ) և ՀՀ հավաքականի նորեկ, գերծանր քաշային Լևան Բերիանիձեն: Մեր պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը: Նա տպավորիչ հաղթանակներ տոնելով Ղրղզստանի և Մոնղոլիայի պատվիրակների նկատմամբ՝ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը տիտղոսակիր ըմբիշ օլիմպիական խաղերի և աշխարհի փոխչեմպիոն, վրացի Վլադիմիր Խինջիկաշվիլին էր: Դրամատիկ ընթացք ունեցած այս գոտեմարտում մեր ըմբիշը 2:3 հաշվով զիջում էր մրցակցին, սակայն իր մեջ ուժ գտավ բեկելու մենամարտի ընթացքն ու կամային բարձր որակների դրսևորման շնորհիվ կարողացավ մրցակցին իրանի հակառակ բռնվածքով գետնել ու մաքուր հաղթանակ տանել: Ֆրանգուլյանը իրավունք ստացավ եզրափակչում վիճարկելու մրցաշարի հաղթողի կոչումը: Եզրափակչում մրցաշարի հայտնություն ու հերոսներից մեկը դարձած հայ ըմբիշի մրցակիցը 2013 թ աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Բեկխան Գոյգերեևն էր: Այստեղ ևս Վոլոդյան գերազանցելով բոլոր սպասելիքները 8:2 հաշվով համոզիչ ու փայլուն հաղթանակ տարավ տիտղոսակիր մրցակցի նկատմամբ և հռչակվեց ստուգատեսի 61 կգ քաշային կարգի հաղթող: 70 կգ քաշային կարգում ուժերը փորձած 2013 թ 65 կգ քաշային կարգի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 1/16-րդ փուլում հեշտությամբ հաղթահարեց թուրքմենստանցի Արսլան Հուդայբդիևի արգելքը , սակայն 1/8-րդ փուլում հավասար պայքարում 7:9 հաշվով պարտվեց ռուսաստանցի Շարապ Գիտինովին: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: