կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 15:36
Սպորտ

Ըմբշամարտ. Միհրան Հարությունյանը չի մասնակցի Իտալիայում կայանալիք մրցաշարին

Ըմբշամարտ. Միհրան Հարությունյանը չի մասնակցի Իտալիայում կայանալիք մրցաշարին

66 կգ քաշային կարգում 2013 թ. հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն,  25-ամյա էջմիածինցի Միհրան Հարությունյանը, ով Ռուսատանում բավական հայտնի ըմբիշ է,  այս ամսվա սկզբին առաջին անգամ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկավ Կրասնոյարսկում Մինդիաշվիլու անվան ըմբշամարտի ակադեմիայում 17-րդ անգամ կազմակերպված` ԽՍՀՄ հերոս, գնդապետ Բորիս Չերիշևի ավանդական բաց հուշամրցաշարում:


Միհրանի նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում հաջողությամբ պսակվեց: Նա գերազանց հանդես եկավ 66 կգ քաշային կարգում ու, պարտության մատնելով իր բոլոր մրցակիցներին, դարձավ հուշամրցաշարի հաղթող:

 

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ փորձառու ըմբիշը մայիսի 14-ից հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի կազմում մասնակցում է Ծաղկաձորում ընթացող ընտրանու ուսումնամարզական հավաքին և պատրաստվում էր հանդես գալ մայիսի 29-31-ը Իտալիայի Սասարի քաղաքում անցկացվելիք միջազգային խոշոր մրցաշարին: Սակայն, ինչպես պարզվեց, նա  բաց կթողի այդ մրցաշարը ու, նախնական տվյալներով, կմասնակցի հավաքականի անդամների հաջորդ լուրջ փորձությանը՝ հունիսի 27-29-ը Դորտմունդում կայանալիք մեկ ուրիշ հեղինակավոր մրջազգային մրցաշարի` Գերմաիայի մեծ մրցանակի խաղարկությանը:

 

 Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի  հետ զրուցում Միհրանը պարզաբանեց, որ նման որոշում կայացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Հարությունյանը հայտնեց նաև, որ մարզումները հաջող են ընթանում, ու ինքն աստիճանաբար մոտենում իր լավագույն մարզավիճակին:

 

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Միհրանի գլխավոր նպատակը սեպտեմբերի 8-14-ը Տաշքենդում անցակցվելիք աշխարհի առաջնությունում Հսյաստանի մարզական պատիվը բարձր պահելն է:

 

 

Հիշեցնենք, որ հունահռոմեդական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին Իտալիայում տեղի ունենալիք վերոհիշյալ մրցաշարում կներկայացեն օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիր Ռոման Ամոյանը, Արամ Ջուլֆալակյանը, օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բազմակի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը, Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը և օլիմպիական մրցանակակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր Արթուր Ալեքսանյանը: