Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծիք հայտնեց, որ կառավարության ծրագրի քվեարկությունն այն տեսքով, որ եղավ, դա, անկասկած, իշխանության պարտությունն էր, որովհետև այս անգամ քաղաքական ուժերի անաչառ քննադատությունն ավելի բարձր սանդղակի վրա էր, քան հարցերի պատասխանները և հակափաստարկները:
Պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ՕԵԿ-ի ընդդիմադիր դառնալուց հետո քառյակը կարո՞ղ է դառնալ հնգյակ, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Ուզեք, թե չուզեք` արդեն հնգյակ է ընդդիմադիր դաշտը: Բազմաթիվ հարցերի շուրջ հինգ կուսակցություններն ունեն նույն կարծիքը, ինչը վկայում է համագործակցության մասին, ինչը էլ ավելի է խորանալու»: