Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էին ԸՕ-ում փոփոխությունները, ելույթ ունեցավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա զայրացած խոսքն ուղղված էր այն քաղաքական գործիչներին, ովքեր պատգամավոր են, սակայն ներկայացնում են արտախորհրդարանական ընդդիմություն:
«Ձեզ ի՞նչ կա, ոչ պապ եք սպանել, ոչ՝ տերտեր: Իյա, էս ի՞նչ է ստացվում. էստեղ նստած` որոշ ճղճղաններ, որոնք իրենց հռչակել են ինչ-որ ընդդիմություն, չգիտես էլ` ինչ ճանապարհ են անցել, և ներողություն արտահայտությանս, չգիտես էլ` ինչ ճանապարհ դեռ պետք է անցնեն, իշխանության ջրաղացին ջուր լցնելով, հարձակվում են ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա` վայ, ստորագրել են, վայ, տեսեք` ինչ են արել: Որպես ավանդական քաղաքական ուժի ներկայացուցիչ` պետք է ասեմ, որ սխալ ճանապարհ եք ընտրել, չի կարելի խոսել երկար ճանապարհ անցած քաղաքական ընդդիմության դեմ, դուք իշխանության պատվերն եք կատարում, դուք պառակտում եք մտցնում քաղաքական դաշտում: Ժամանակը ցույց կտա` ով ով է: Փոխանակ միավորվենք ու պայքարենք իշխանության դեմ, ընդդիմադիր ուժերը մեկը մյուսի դեմ են խոսում: Իյա»,- զայրացավ Հեղինե Բիշարյանը:
Նրա խոսքով՝ այդ` այսպես կոչված, ընդդիմությունը, ձևական ընդդիմությունը, որն անգամ քաղաքական կենսագրություն չունի, եթե չի խառնվում ԸՕ գործընթացին, ուրեմն ինչո՞ւ են դահլիճում նստած և ի՞նչ իրավունք ունեն գնահատական տալու գիշեր-ցերեկ աշխատող քաղաքական ուժերին:
Հեղինե Բիշարյանի համոզմամբ՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի դեմ ելույթներ են ունենում իշխանության պատվերով ընդդիմություն խաղացողները և իրենց ամբողջ աշխատանքը ջուրն են գցում: «Կանգ առեք, հանկարծ քթներդ չխփեք համապատասխան տեղերին»,- եզրափակեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության էր ենթարկել ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի եկած ԱԺ 5 խմբակցություններին: