|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին Մարտի 1-ի մեղավորների մասին` լրագրողի հարցին պատասխանելիս ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, մեղմ ասած, ամեն ինչ խառնեց իրար:
«Տեղի են ունեցել բախումներ, եղել են զոհեր, համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են: Գուցե ովքեր դատապարտվել են, դրանով չեն լուծվել այն բոլոր դժգոհությունները, որ առկա են, բայց դա մեկ այլ խնդիր է»,- հայտարարեց նա:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունից ապշած լրագրողները փորձեցին պարզել, թե ովքե՞ր են Մարտի 1-ի համար բանտում նստած, ինչին ի պատասխան Բիշարյանը, փորձելով ուղղել խոսքը, շփոթված հայտարարեց. «Դատապարտված են նրանով, որքանով որ պատկերացում ունենք: Գուցե բառս ուղղակի հասկացվեց, եթե ուղղակի հասկացվեց, բառս հետ եմ վերցնում»:
Ավելորդ շահարկումների տեղիք չտալու համար Ձեզ ենք ներկայացնում լրագրողների եւ Հեղինե Բիշարյանի զրույցի այդ հատվածի ձայնագրությունը` առանց մոտաժման: