Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես նստած եմ երկու կնոջ կողքին, երկուսն էլ թելադրում են ինձ՝ տարբեր գաղափարներ: Ես կանանց ազդեցության տակ եմ գտնվում միշտ, ընտանիքում, միջավայրում»,- այսօր հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը ՀՎԿ կին ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ կինը քաղաքականության մեջ բերում է ներդաշնակություն, հանդուրժողականություն:
«Վաղվա խորհրդարանում 25-30 կին է լինելու: Սսա տղամարդկանց ստիպելու է ավելի հավասարակշիռ լինել: Եվ, ընդհանրապես, այնտեղ, որտեղ կան կանայք, այնտեղ կա երջանկություն, հաջողություն: Քաղաքականությունը չի կարող առանց կանանց լինել, կինը քաղաքականության մեջ լուրջ ուժ է տալիս, նոր որակներ է տալիս»,- հայտարարեց Բաղդասարյանը, ապա շտապեց հեռանալ դահլիճից. «Շատ կանանց մեջ դժվար է, ես ուզում եմ գնալ»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե, փաստորեն, ճնշմանը չի դիմանում, այսպես արձագանքեց. «Կանանց ճնշմանը ոչ ոք չի կարող դիմանալ»:
Բաղդասարյանի՝ դահլիճը հապշտապ լքելուն հաջորդեց ՀՎԿ կարկառուն դեմք Հեղինե Բիշարյանի ելույթը: Նա ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրին վերաբերող մի քանի կարևոր դրույթներ, խոսեց կանանց՝ քաղաքականությունում ներկայացվածության, ակտիվություն դրսևորելու մասին, հայտարարեց, որ բոլորը պետք է զինվորի պես պայքարեն հայրենիքի համար, ապա հպարտորեն ասաց. «Ես զինվորն եմ Արթուր Բաղդասարյանի»:
Բիշարյանի խոսքով՝ լավ արդյունքի հասնելու համար պետք է գիշերուզօր աշխատել: «Մենք պետք է 24 ժամ աշխատենք, մենք ունենք երկիրը փոխելու հնարավորություն: Պետք է դառնալ զինվոր, ամեն ընտանիք մտնել, դուռը փակել, պարտադրել լսել, պետք է գաղափարական հեղափոխություն»,- հայտարարեց նա: