Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովը քննարկում է «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքում և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում` տրանսպորտի տեխնիկական սպասարկման եւ նորոգման, արարողակարգային ծախսերի, այդ թվում` պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման ծախսերն իրականացնել գաղտնիության պայմաններում:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ բոլորն են տեղյակ, թե ում ախորժակը որքան է: «Ի՞նչ կփոխվի, եթե տեղեկանանք, որ նախագահական ծառայությունում հյուրասիրության համար որքան կոնյակ է գնվել: Դրանից մեր վերաբերմունքը նախագահական ինստիտուտի հանդեպ չի փոխվում, հակառակը` մենք հյուրասեր ազգ ենք, պետք է հյուրերին լավ դիմավորենք: Պարզապես նման նախագիծ այսքան հրատապ բերել, երբ մենք այդքան ավելի հրատապ հարցեր ունենք, դրա իմաստը չեմ հասկանում: Թե՞ հրատապ է, որ ծախսերը պետք է արագությամբ ծածկել»,- ասաց Հեղինե Բիշարյանը:
Նրա կարծիքով` պետության պատիվն է, եթե հայ պաշտոնյաները կարող են բարձր մակարդակով ներակայանալ, դրա համար ծախսեր անել, բայց ինչո՞ւ են ցանկանում դա գաղտնի դարձնել: «Կառավարությունը, որից մեծ սպասելիքներ ունենք, հրատապ ձևով ցանկանում է ծախսերը թաքցնել: Եթե ես իմանամ, թե վարչապետն ինչ ինքնաթիռով է գնացել գործուղման, կամ ինչ անվտանգության համակարգ է նրա համար աշխատում, այդտեղ վտանգ կա՞, որ ես դա իմանամ: Չէ՞ որ հաճախ միասին ենք ճաշում, միասին ենք գնում գործուղումների»,- ասաց Հեղինե Բիշարյանը:
Նա նշեց, որ ՕԵԿ-ը դեմ կքվեարկի այդ օրինագծին, քանի որ պետք է ավելի դեմոկրատ լինել, խորհրդարան է բերվում մի նախագիծ, որը քսանմեկերորդ դարում խիստ ծիծաղելի է դառնում` գաղտնի պահելով, թե ինչ պետք է ուտեն մեր պաշտոնյաները, ինչպես պետք է ուտեն: «Պարզ է, որ այդ պաշտոնյաների մեքենաները թանկարժեք կարող են լինել, բայց ինչո՞ւ եք գաղտնի սարքում` անիմաստ ուշադրություն բևեռելով դրա վրա»,- ասաց պատգամավորը: