Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էներգետիկայի ոլորտում, հետ չմնալով միջազգային տենդենցներից, նոր կառավարությունն իր ծրագրով նախատեսում է Հայաստանում իրականացնել գեոթերմալ էներգետիկայի ներդրման ու զարգացման միջոցառումների մշակում և իրականացում էներգախնայողության միջոցառումների ներդրմանը նպաստող քաղաքականություն վարել: Այս առումով կառավարության ծրագիրը սահմանում է, որ պետք է օրենսդրական խթաններ ձևավորել՝ նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար, վերականգնվող էներգետիկայի նպատակային զարգացմանն ուղղված քաղաքականություն վարել, այդ թվում' նախատեսված են նաև առկա հիդրոներուժի, արևային և հողմային էներգիայի օգտագործման ընդլայնում և արդյունավետության բարձրացում:
Էներգետիկայի ոլորտում, բացի վերոհիշյալից ու երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման վերաբերյալ ընդհանուր և ոչինչ չասող դրույթներից, «հավակնոտ» ծրագրեր էլ ունի կառավարությունը, որով նախատեսվում է Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում: Այդ գծերը, համոզված են կառավարությունում, Հայաստանից հարևան երկրներով էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորություն կստեղծեն: Այստեղ, սակայն, արժե նշել մի ուշագրավ փաստ' թե' վրացական, թե' իրանական կողմերի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իրենք այլևս էլեկտրաէներգիայի արտադրության հարցում ինքնաբավ են, ու հարց է առաջանում' ո՞ւր է կառավարությունը նախատեսում արտահանել էլեկտրաէներգիան:
Կառավարությունը նախատեսում է շարունակել նախորդ կառավարության ծրագիրը Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ: Այս կապակցությամբ նոր ծրագրում նշվում է, որ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության մեկնարկը կլինի 2018 թվականին: Բայց այդ ընթացքում կառավարությունը նախատեսում է շարունակել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացման և գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները:
Մեկ այլ նորություն էլ է խոստանում նոր կառավարությունը, այն է' էլեկտրամատակարարման շղթայում կորուստների՝ ըստ տեղամասերի հաշվառման համակարգի ներդրումը, ինչն, ավելի շատ կապ ունի կառավարման խնդիրների հետ: