Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով քառօրյա աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ այցի նպատակն էր էներգետիկ քաղաքականությանը, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ռազմավարության մշակմանը, ոլորտի զարգացմանը և կարգավորմանը, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ, վերաբերող հարցերի քննարկումը:
Այցի շրջանակում Գարեգին Բաղրամյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների, Էկոնոմիկայի և էներգետիկայի դաշնային նախարարության, «Քամու էներգիա» դաշնային միավորման, Էներգետիկայի և ջրային տնտեսության դաշնային միավորման, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, NEXT Kraftewerke-ի (շուկայի օպերատոր), Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՈ), Ներդրումների և տեխնոլոգիաների խթանման գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ քաղաքականության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերը, տեղի է ունեցել նաև փորձի և տեղեկատվական նյութերի փոխանակում: Գերմանական կողմի հետ ձեռք է բերվել վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, հողմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության համաձայնություն։