|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանից լրագրողները հետաքրքրվեցին պետական ապարատի կրճատման մասին: Նախարարը նշեց, որ էներգետիկայի ոլորտում կան ռեսուրսներ, որոնք մոտակա ժամանակներում կկրճատվեն:
«Հիմա կառուցվածքային փոփոխություններն ենք նայում: Չեմ կարծում, որ շատ մեծ, բայց որոշ տոկոս կկրճատենք»,- ասաց Լեւոն Յոլյանը՝ հավելելով, որ երեք շաբաթ հետո իր ասելիքը դրա վերաբերյալ կներկայացնի:
Ինչ վերաբերում է գազի հավելագրումների վերաբերյալ բողոքներին, նախարարը նշեց. «Ես ձեզ խնդրեցի ընդամենը հետեւյալը՝ տվեք կոնկրետ հասցե, կոնկրետ հավելագրման դեպք, «Գազպրոմ»-ի հետ միասին կվերլուծենք, կասենք: Իսկ դուք խոսում եք երեւույթի մասին, որը ես չեմ կարող հիմա մեկնաբանել»: