կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-20 08:36
Հասարակություն

Ես իմ ոլորտում արել եմ մաքսիմումը, որպեսզի ոչ ոք սոված չքնի. էներգետիկայի նախարար

Ես իմ ոլորտում արել եմ մաքսիմումը, որպեսզի ոչ ոք սոված չքնի. էներգետիկայի նախարար

«Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ Հայաստանում ամեն տասներորդ ընտանիք սոված է պառկում քնելու։ Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից պարզել՝ արդյոք ինքն իր մեղքի բաժինը չի տեսնում Հայաստանում առկա այդ իրավիճակի մեջ։ «Ես գտնում եմ, որ ես իմ ոլորտում արել եմ մաքսիմումը, որպեսզի ոչ ոք սոված չքնի»,-հայտարարեց նախարարը։

 

Փաստորեն, ՀՀ-ում էներգետիկ անվտանգության ծանրագույն խնդիրների առկայությունը, գազային սկանդալը, բնապահպանական աղետների բերող վայրի հանքարդյունաբերությունը նախարարը համարում է «մաքսիմում արված քայլ»՝ ընդդեմ սովածության։ Դե իհարկե, նա «մաքսիմում» արագությամբ էլ ոչ վաղ անցյալում Աժ-ում շարիկ էր գլորում»,–գրում է թերթը։