Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Աբու Դաբիի «Մասդար» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահի գլխավորությամբ:
Այս տարվա սկզբին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել էր նաև «Մասդար» ընկերություն և «Մասդար Սիթի» նորարարական քաղաք, քննարկել և պայմանավորվածություններ ձեռք բերել հնարավոր համագործակցության վերաբերյալ։
Այսօր արդեն այդ ուղղությամբ կատարվում են առաջին քայլերը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է «Մասդար» և «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ընկերությունների միջև վերականգնողական էներգետիկայի ոլոտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
«Շատ ուրախ եմ, որ այսօր ԱՄԷ կարևորագույն գիտաարդյունաբերական կենտրոններից մեկը՝ Masdar-ը , Հայաստանում փաստաթուղթ ստորագրեց, որով ծրագրում են խոշոր ներդրում կատարել վերականգնվող էներգետիկայի ոլորտում,-նշել է Հանրապետության նախագահը: -Սա հետաքրքիր ծրագիր է, որի վրա կարող ենք կառուցել ավելին՝ հայկական և էմիրաթական կողմերի հետ միասին ներգրավելով նաև ուրիշների՝ Եվրոպայից, Արևելքից կամ Հարավից:
Կարծում եմ, մեր այցելությունը ԱՄԷ իր արդյունքն է տալիս և սա սկիզբն է»:
Նախագահը վստահություն է հայտնել, որ նաև այլ ծրագրեր են լինելու, գուցե և ավելի մեծ, քանի որ ոլորտները, որոնց վերաբերյալ ինքն ԱՄԷ ղեկավարություն հետ քննարկումներ է ունեցել և սկզբունքային համաձայնությունների հասել, բավականին ընդգրկուն են՝ սննդի անվտանգությունից մինչև արհեստական բանականություն, անշարժ գույքի զարգացում և այլն:
«Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահը Հայաստանի նախագահի այցը ԱՄԷ երկու երկրների համար արդյունավետ գնահատելով՝ ասել է, որ այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները սկսել են իրականություն դառնալ, և փոխըմբռնման հուշագրի ստորագրումն առաջին քայլն էր: Նա վստահություն է հայտնել, որ յուրաքանչյուր փոքր հաջողություն հանգեցնելու է նոր հաջողությունների։