Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրող Սերգեյ Գալոյանի կարծիքով` մեր երկրում քրեական հեղինակությունները նախկինի նման կարողանում են հարթել խնդիրները, պարզապես այդ մասին, բնականաբար, չեն բարձրաձայնում:
Ըստ նրա` քրեական աշխարհում հայտնի Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի միջև ստեղծված հակամարտությունը ևս հարթվել է, իսկ նրանց տարաձայնությունների շուրջ կալանավայրում շարունակվող խմորումները բնական են: «Լարվածություն միշտ էլ կլինի, բայց գալիս է մի պահ, երբ հարթվում է, դա նրանց օգուտն է: Միշտ էլ այնպես է եղել, որ սովորաբար վեճերը հարթում են այն ուժերը, որոնք տիրապետում են իրադրությանը: Միշտ որևէ պետությունում և երկրում տիրակալը կամ ուղղորդողը լինում է նա, ով շատ փող ունի և կարողանում է այնպես անել, որ մարդիկ իր փողից կախվածություն ունենան»,- ասաց քրեագետը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հայկական քրեական աշխարհում լուրջ խմորումներ սկսվեցին այն բանից հետո, երբ ծեծի ենթարկվեց հայտնի Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Մելիքյանին ծեծել էին քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ Տույ մականվամբ և Երրորդմասցի Լյովիկը: Տեղեկություններ կային նաև, որ Ռուսաստանից մի շարք քրեական հեղինակություններ են եկել՝ երկու խմբավորումների միջև առաջացած թնջուկը կարգավորելու համար, անգամ այդ հարցը քննարկվել է վերջերս տեղի ունեցած «սխոդկայի» ժամանակ: