|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Երեկ՝ հուլիսի 17-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների կողմից ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Toyota Land Cruiser Prado մակնիշի 01 DD 999 համարանիշի ավտոմեքենան. այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
Պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդ՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գևորգ Մելիքյանը վարորդական իրավունքի վկայական չի ներկայացրել ՃՈ ծառայողներին, երբ նրանք նրան կանգնեցրել են Աշտարակ քաղաքի Սիսակյան և Նարեկացի փողոցների խաչմերուկում։ Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի դիմապակին մգեցված է եղել սահմանված չափից ավելի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է AKS տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան՝ իր փամփշտատուփով։
Ստուգմամբ պարզվել է նաև, որ հրացանը եղել է օրինական։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մելիքյանը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկն է։