Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օշական գյուղի բնակիչ Գևորգ Մելիքյանին ու Աշոտ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այս տարվա հունվարին ավտոլվացման սարքից և սրճեփ մեքենայից մետաղադրամներ գողանալու համար: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Գևորգ Մելիքյանը նույն ինքը «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբորորդին է, իսկ Աշոտ Ավագյանը նրա ընկերը: Որքան էլ զավեշտալի է, գողությունը կատարվել է Գևորգի ԲՄՎ X5 մակնիշի 79 ՍՈ 999 համարանիշի մեքենայով: Գողոնի ընդհանուր չափը եղել է 47 հազար դրամ: «Հանցագործները» սարքերը բացել ու մետաղադրամները գողացել են մետաղյա ձողի օգնությամբ: Ըստ նախաքննական մարմնի՝ գողացած գումարը ծախսել են իրենց կարիքների համար: Կատարվածը ֆիքսել են ավտոլվացման կետի տեսանկարահանող սարքերը:
Գևորգ Մելիքյանին և Աշոտ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով(գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ), նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը : Դատախազությունը հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան և շուտով դատական նիստի օր կնշանակվի: