|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արդեն հայտնել ենք, որ քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել են հայտնի քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը և ևս երկու մարդ:
Այս պահին դեպքի վայրում են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը:
Դեպքի վայրից Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին աշխատում են փորձագետները: Փախուստի ճանապարհին հանցագործները ինքնաձիգ և ատրճանակ են թողել ճանապարհին: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը:
Նշենք, որ արդեն պարզվել է անձանց ինքնությունը, ովքեր մահացել են հիվանդանոցի ճանապարհին՝ Դրաստամատ Թադևոսյանը և Լևոն Ղազարյանը: Իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց մնացած դիակի ինքնությունը հայտնի չէ: Քիչ անց կներկայացնենք այլ մանրամասներ՝ տեսանյութով: