կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-05 13:15
Իրավական

Արդարադատության նախարարը խոսեց Երրորդմասցի Լյովիկի սպանության մասին

Արդարադատության նախարարը խոսեց Երրորդմասցի Լյովիկի սպանության մասին

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարճ և խուսափողական պատասխաններ տվեց լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերում էին երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությանը, որի հետեւանքով երեք մարդ է սպանվել:


Լրագրողների բոլոր հարցերին նախարարը պատասխանում էր` անթույլատրելի  բան է տեղի ունեցել, սակայն գործի քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը:


Հարցին` արդյո՞ք ՔԿՀ-ի ընդունարանը հսկող զինված պահակախումբը չէր կարող միջամտել, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ զինված պահակախումբն իրավունք չուներ իրականացնելու գործառույթներ, որոնք բնորոշ են ոստիկանությանը կամ քննչական ծառայություններին, քանի որ դա տեղի չի ունեցել քրեակատարողական հիմնարկի տարածքում:


Լրագրողները հասցրեցին հարցնել նաև այդ սպանության տեղանքում տեսախցիկների մասին: Ննախարարը պատասխանեց. «Կոնկրետ այդ տարածքում կա՞ն, թե՞ չկան տեսախցիկներ, ես այս պահին չեմ կարող պատասխանել»:


Հիշեցնենք, որ երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց փոխհրաձգություն է տեղի ունեցել, սպանվել է քրեական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկը: