|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Օրեր առաջ yerkir.am-ը գրել էր, որ իրավապահներն արդեն գտել են քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի սպանությունն իրագործողների և պատվիրատուների հետքը, և չի բացառվում, որ առաջիկա օրերին լինեն ձերբակալություններ: Մեր աղբյուրները հայտնել էին, որ հանցագործության հետքը տանում է բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապ ունեցող շրջանակ:
Երեկ news.am-ը գրել էր, որ Լեւոն Ղազարյանի եւ նրա ընկերների սպանության գործով մինչեւ 3 հոգի է ձերբակալվել: Ըստ շրջանառվող տեղեկությունների` նրանք ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի շրջապատից են:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից: Սակայն ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ հայտնեցին, որ գործի վերաբերյալ ցանկացած տեղեկություն նախաքննական գաղտնիք է, և մանրամասներ պաշտոնապես կհաղորդեն, երբ նպատակահարմար համարեն: