կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-07 19:34
Առանց Կատեգորիա

ԱՄՆ-ը Պուտինից կերտել է«ստվարաթղթե չարագործի կերպար». ամերիկացի լրագրող

ԱՄՆ-ը Պուտինից կերտել է«ստվարաթղթե չարագործի կերպար». ամերիկացի լրագրող

Ուկրաինայի ճակատագիրը` ինչպիսին կլինի այն, կսկսվի քաղաքացիական պատերա՞զմ, թե՞ հնարավոր կլինի խուսափել այդ անդունդից: Ամեն ինչ կախված է այն բանից` կկարողանա՞, արդյոք, Օբաման ճանաչել հարավ-արևելքի բնակչության շահերը և համագործակցել Ռուսաստանի հետ. գրել է ամերիկացի հայտնի լրագրող, վերլուծաբան Ռոբերտ Փերրին:

 

ConsortiumNews.com կայքում հրապարակված իր հոդվածում հեղինակը հստակ շարադրել է, թե որ դեպքում միայն հնարավոր կլինի խաղաղ լուծում տալ ուկրաինական ճգնաժամին:

 

Դրա համար Օբամային հարկ կլինի առաջին հերթին արտաքին քաղաքականության մեջ ցուցաբերել այնպիսի վարպետություն, որպիսին չի կարողացել դրսևորել ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվելու հինգից ավելի տարիների ընթացքում: ԱՄՆ առաջնորդը, մասնավորապես, պետք է կարողանա հրաժարվել իր իսկ հրամանով Ուկրաինայի իրավիճակի շուրջ ԱՄՆ պետքարտուղարության և արևմտյան ԶԼՄ-ների ձևավորած տեսակետներից ու տված գնահատականներից:

 

«Օբաման պետք է ընդունի Ուկրաինայի բարդ իրականությունը, այդ երկրի` արևմուտքի և արևելքի բաժանված հասարակության բարդ կառուցվածքը: Նա պետք է խոստովանի, որ ԱՄՆ աջակցությամբ օրինավոր նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անող մայդանականներին գլխավորում էին նեոնացիստները, որոնք այսօր էլ շարունակում են հաշվեհարդար տեսնել իրենց քաղաքական ընդդիմախոսների հետ, այդ թվում նաև կազմակերպել և իրականացրել են մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած գործողությունները,- գրել է Փերրին (Օդեսայի դեպքերին Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների անմիջական մասնակցության մասին հայտարարել է նաև Ուկրաինայի գլխավոր դատախազը, Էդ. Ա.):

 

Ըստ Փերրիի` Օբամայի վիճակը բարդանում է այն հանգամանքով, որ ԱՄՆ քաղաքական և լրատվական էլիտան չեն ցանկանում ունենալ Ուկրաինայում վերջին կես տարվա ընթացքում տեղի ունեցող գործընթացների իրական պատկերը: «Դրա փոխարեն ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն է վայելում այն պարզունակ տեսակետը, թե Պուտինը և Յանուկովիչը պարզապես ստվարաթղթե չարագործներ են, իսկ մայդանով իշխանության եկածները իդեալական հերոսներ»,- գրում է Փերրին:

 

Նրա խոսքով` միայն սեփական սխալների ընդունումը, սակայն, շատ քիչ է, որ Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարվի: Օբաման պետք է խոստովանի, որ ինքը խաբել է ամերիկացիներին, երբ հայտարարել է, թե Ուկրաինայի հարավ-արևելքում ապրող մարդիկ Կրեմլի զինվորներն են (пешки, Էդ.Ա.), ապա և ընդունի, որ Պուտինի հետ համագործակցությունը կարևորագույն նշանակություն ունի այս արյունոտ ճգնաժամի վերահսկողությունը ձեռքից բաց չթողնելու հարցում: Օբաման պետք է նաև ընդունի, որ այս ճգնաժամը Պուտինի գործողություններով չէ, որ ծագել է:

 

«Եթե կարծում են, թե այս ամենը Պուտինի մեղքով է տեղի ունենում, ապա պետք է հավատալ այն ցնդաբանությանը, որ Պուտինը նախ` գաղտնի համոզել է Բրյուսելին` Կիևին Եվրամիության անդամության անիրական ծրագիր առաջարկել, այնուհետև խնդրել է Արժույթի միջազգային հիմնադրամին` ԵՄ մտնելու համար Կիևին ստիպել գնալ կոշտ ֆինանսական ռեֆորմների, որոնք կստիպեին Յանուկովիչին նահանջել, ապա Մայդանում կազմակերպել է եվրաասոցացման կողմնակիցների զանգվածային ցույցեր, գրոհային-նեոնացիստներին ստիպել է հեղաշրջում իրականացնել, իսկ ավելի ուշ ձևացրել է, թե ինքը ուզում է օգնել իր դաշնակից Յանուկովիչին և կազմակերպել է վերջինիս հեռացումը իշխանությունից»,- գրում է հեղինակը:

 

«Միայն այն փաստը, որ Վաշինգտոնում նստած լուրջ մտածողները կարողացել են այսպիսի անհեթեթ վարկած հնարել, ցույց է տալիս, թե ԱՄՆ քաղաքական և լրատվական էլիտան որքանով է հեռացել առողջ մտածողությունից»,- եզրակացրել է Փերրին:

 

Թարգմ.` Էդիկ Անդրեասյան