Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ տգեղ է, երբ հաշվում են մարդու ունեցվածքը. այսօր լրագրողներին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա նշեց, որ օրերս հրապարակում էր եղել, որում իր ունեցվածքը ճոխացված կերպով էին ներկայացրել:
Սիմոնյանը նշեց, որ մինչև ռեկտոր դառնալն ավելի շատ անշարժ գույք է ունեցել, քան ռեկտոր դառնալուց հետո: «Ես ապրում եմ հորս` պետությունից 1976 թվականին ստացած 52 քառ.մ բնակարանում: Կարպիում հողատարածք ունեի` տատիցս ժառանգած, դա վաճառել և Դիլիջանում եմ մի փոքրիկ ամառանոց գնել դեռ այն ժամանակ, երբ Դիլիջանը մոդայիկ չէր: Ի դեպ, ես ամեն տարի այնտեղ եմ հանգստանում, ոչ թե ուրիշների նման` Թուրքիայում: Հիմա Բլուր թաղամասում տուն եմ կառուցում»,- ասաց նա:
Ըստ ԵՊՀ ռեկտորի` նորմալ է, երբ մարդը կարող է ինչ-որ բան ունենալ: Նա նշեց նաև, որ ունի մի «կոզլիկ» մեքենա, որը քաղաքում չի էլ կարող վարել:
«Ես հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթե տուփում չէ՞ի ապրելու, ամոթ է, էլի: Ի՞նչ ասեմ, որ 10 ձկնորսական կա՞րթ ունեմ, նոթբուք, գրքեր...»,- հավելեց նա: