կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-29 14:46
Հասարակություն

Ժամանակին մեզ պատրաստում էին որպես պրոլետարներ, հիմա փորձում են պատրաստել քաղաքացիներ, բայց ոչ երբեք մարդ կերտել, ոչ երբեք հայ կերտել. Բագրատ սրբազան

Ժամանակին մեզ պատրաստում էին որպես պրոլետարներ, հիմա փորձում են պատրաստել քաղաքացիներ, բայց ոչ երբեք մարդ կերտել, ոչ երբեք հայ կերտել. Բագրատ սրբազան
Ժամանակին մեզ՝ մարդկանց, պատրաստում էին որպես պրոլետար։ Մեզ ուզում էին տեսնել իբրև պրոլետարներ․ Վարագա Սուրբ Խաչի տոնին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
 
«Այսօր մեզ ուզում են տեսնել քաղաքացիներ։ «Քաղաքացի» կոչվածի նկարագիրն իրավունքի և պարտականության մասին է, ուրիշ ոչինչ։
 
Հիմա փորձում ենք պատրաստել քաղաքացիներ, բայց ոչ երբեք մարդ կերտել, ոչ երբեք հայ կերտել, ոչ երբեք հայության գիտակցության բացարձակ արժեք եղող քրիստոնյա հայ կերտել, ոչ որպես ազգ կերտել, այլ հասարակություն՝ մարդկանց խումբ։
Կերտել պրոլետար, կերտել քաղաքացի, կերտել հասարակություն, բայց ոչ երբեք՝ հայ մարդ՝ ազգային, հոգևոր խոր նկարագրով, ոչ երբեք՝ ազգ․ մեզ թողնել հասարակության ծիրից ներս, բայց ոչ երբեք՝ պետության և Հայրենիքի», - ասել է Բագրատ սրբազանը։